Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր կարկտահարությունից տուժած համայնքների խնդիրներին:
Վարչապետը նշեց, որ հունիսի 12-ին հանրապետությունում կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսություններ:
Նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասերի չափը:
Բացի այդ,Կարեն Կարապետյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք:
Հիշեցնենք՝ 17/05/2017-ին ԱԻՆ-ում հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր. «Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում»:
Հիշեցնենք նաև, որ միայն անցյալ տարի միայն Արմավիրի մարզում հակակարկտային 12 նոր կայաններ տեղադրելու համար կառավարությունը հատկացրել էր 36 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային
- Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
- Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրվեն
- Արմավիրում կտեղադրվի ևս 12 հակակարկտային կայան
- Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին