Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, իսկ 30-րդ քայլին նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսել է հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չի կարողացել պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41–րդ քայլին:
7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ է գտնվելաշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ է գտնվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից, իսկ Անիշ Գիրին հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը,
2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով:Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:
8-րդ տուր.
Արոնյան-Անանդ
Կարլսեն-Կարյակին
Վաշիե-Լագրավ-Կրամնիկ
Նակամուրա-Սո
Գիրի– Կարուանա
8-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն այսօր Երևանի ժամանակով 18:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը
- Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
- Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
- Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
- Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ
- Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը