Քանի դեռ Ադրբեջանական դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Առավոտ»
«Հակամարտությունը բռնկվելու հնարավորություն ունի։ Միաժամանակ արձանագրեք, որ նոր իրավիճակ մեր կյանքում չկա։ Տարիներ շարունակ եղել է Ղարաբաղի չլուծված խնդիրը և բանակցային գործընթացը, որը դոփում է տեղում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում» ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
Նրա բնորոշմամբ՝ միջազգային հանրության համար ևս ակնհայտ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն հակամարտության ռազմական լուծում չեն տեսնում և նախընտրում են խաղաղ՝ բանակցային տարբերակը։
«Բայց քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա»,- նկատել է Զուրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան