ԱՄՆ դաշնային ոստիկանությունը երկու թուրքի է ձերբակալել խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար
«Միացյալ Նահանգների Դաշնային ոստիկանությունը երկու թուրքի է ձերբակալել, ովքեր անցյալ ամիս հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա ԱՄՆ մայրաքաղաքում»,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
The Daily Caller լրատվականը և Պետքարտուղարությունը ձերբակալված անձանց անունները չեն հրապարակել, սակայն Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքական լրատվական կայքը հաղորդել է, որ հարձակումներում ներգրավված անձանցից մեկն՝ Էյուփ Ելդըրըմը ձերբակալվել է Նյու Ջերսիում և դատարանի առջև կկանգնի Նյու Յորքում:
The Daily Caller լրատվականին տրամադրված հայտարարությունում Պետքարտուղարությունը հաստատել է, որ ձերբակալություններ են կատարվել:
«Այժմ, երբ մեղադրանքներ են ներկայացվել, Պետքարտուղարությունը լրացուցիչ գործողություններ կսահմանի նշված անձանց համար՝ համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն: Ցանկացած հետագա քայլ կլինի ներկայացված մեղադրանքներին համարժեք և համապատասխան», - հայտարարել է Պետքարտուղարության մի պաշտոնյա:
«Պետքարտուղարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը և քննչական մարմիններին իրենց աշխատասիրության համար: Մտադիր ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ի բռնությունների պատասխանատուներին: Ինչպես նախկինում հայտարարել ենք, Միացյալ Նահանգներ կատարած նախագահ Էրդողանի այցի ընթացքում թուրք անվտանգության անձնակազմի վարքի հետ կապված իրադարձությունները մտահոգիչ են»,-ասել է նա:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 397 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը, որը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Ն.Պ. 354 բանաձևը առաջնորդել էին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ), և կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:
Հարակից հրապարակումներ`
- Միաձայն ընդունվել է թուրքերի բռնությունը դատապարտող բանաձևը
- Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան