Երկակի նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործող կարգերը հստակ ու կանխատեսելի չեն. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը վերաբերում էր երկակի նշանակության ապրանքների արտադրանքի ներմուծման և արտահանման վարչարարության պարզեցմանը:
Նրա խոսքերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ ու հստակ պայմաններ:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունենրի արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը հստակ ու կանխատեսելի չեն տնտեսվարողների համար, նաև ժամանակատար են: Նշված խնդիրները հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոգրյալից՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, Պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ տնօրենին, առևտրաարդյունաբերական պալատի նախագահին երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ՝ «մեկ պատուհան»-ի սկզբունքի կիրառման, վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման, այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողների համար կանխատեսելի և մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:
Բացի այդ, հանձնարարեց անհրաժեշտության դեպքում համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական խնձորի գործով մեղադրանքներ են առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների
- Թուրքիայից ներմուծած լոլիկը ավելի էժան է. ջերմոցային տնտեսության ֆերմերների բողոքը
- ՊԵԿ-ը թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ է բացահայտել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին