ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ների վերակազմակերպման արդյունքում կտնտեսվի 76.5 մլն դրամ
Սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմիններում բարեփոխումների շրջանակում գործադիրը որոշում է ընդունել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ները «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ վերանվանելու մասին:
Որոշմամբ կօպտիմալացվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, և տարեկան կտնտեսվի 76.5 մլն ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին