Արեգ Միքայելյան. Տուրիստական ընկերություններն անտեսում են աստղադիտարանը
«ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում այցելությունների աճ կա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ նշելով սակայն, որ այս հարցին խիստ քննադատաբար է մոտենում:
«Ցավոք, այդ այցերը կազմակերպված չեն: Եթե ուսումնասիրենք մեր տուրիստական ընկերությունների ներգնա փաթեթները, այնտեղ աստղադիտարանը պաշտոնապես գրված, ներկայացված չէ: Թեև բազմաթիվ խմբեր են այս տարածք բերվում՝ Օհանավանք, Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Օշական, գալիս են պտտվում, բայց կարծես անտեսում են աստղադիտարանը», - ասաց նա:
Միքայելյանի խոսքով՝ պետք է ակտիվացնել թե միջազգային կապերը, թե հայ հասարակության մեջ աստղադիտարանի դերը, ինչպես նաև դպրոցական ծրագրերի մեջ այցելությունները դարձնել պարտադիր:
«Ի տարբերություն շատ երկրների, որտեղ աստղադիտարաններն ուղղակի սովորական շենք են, մեզ մոտ այն գեղեցիկ ճարտապետական կառույց է՝ հարուստ բուսական աշխարհով»,- հավելեց տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
- Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենն՝ առաջիկա անելիքների մասին
- Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Բյուրականի աստղադիտարանը ՀՀ գիտության այցեքարտն է ամբողջ աշխարհում. Ռ. Մարտիրոսյան
- Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
- Սերժ Սարգսյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան. Աշխատանքների մեծ մասն ավարտված է
- Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. Մեր գիտական ներուժը պահանջված է արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում