Երևանում անցկացվում է «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն
Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Փարիզի «Արարատ» գիտության միջազգային ակադեմիան հունիսի 15-17-ը կանցկացնեն «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն:
Հայաստանի կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ այսօր՝ միջոցառման բացմանը, ելույթներով հանդես կգան Մեծ Կովկասից և հարևան տարածաշրջաններից երաժշտագետներ։ Գիտաժողովից հետո կկայանա համերգ, որին կմասնակցեն Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների երաժշտախմբեր։ Գիտաժողովի մասնակիցները հաջորդ օրը դարձյալ Միության դահլիճում հանդես կգան զելույցներով, կայցելեն Հայաստանի թանգարաններ։ Եռօրյա գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հունիսի 17-ին՝ կլոր սեղան քննարկումով։
Միջազգային այս նախագծին կմասնակցեն ազգությամբ հայ և օտարազգի երաժշտագետներ և երաժիշտներ: