Սավչենկո. Հալեպի բնակիչներին օգնում են միայն Ռուսաստանը, Հայաստանն ու ևս երեք երկիր
«Հալեպի արևելյան ազատագրված հատվածների բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու մասին կոչեր անող միջազգային կազմակերպություններն ու արևմտյան երկրները ոչ մի կգ ապրանք նրանց չեն տվել»: «Ռուսարմիֆո»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
«Այդ երկրներից ու կազմակերպություններից որևէ մեկը ոչ մի կիլոգրամ ապրանք չի հասցրել մարդկանց, ովքեր լքել են Արևելյան Հալեպում գտնվող իրենց տները: Բացի Ռուսաստանից, բնակիչներին օգնություն են տրամադրել Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանն ու Սերբիան»,-ասել է նա՝ Սիրիայում տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարի երկու անգամ Հայաստանից Հալեպ է ուղարկվել հումանիտար օգնություն: Օգնությունը ցուցաբերվում է՝ սկսած նախորդ տարվանից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից Սիրիա է ուղարկվել շուրջ 40 տոննա սնունդ
- Հայաստանից Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
- Հայաստանը Սիրիա ուղարկեց մարդասիրական օգնություն
- Բորդյուժան ողջունել է Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու Հայաստանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան