Ազգային գրապալատի տնտեսությունն արդեն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային գրադարան. Տ. Զարգարյան
««Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի ողջ տնտեսությունը՝ գրքային, տպագիր, ամբողջությամբ արդեն տեղափոխվել է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ, պահպանության պայմանները շատ լավն են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը միացել է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին»։
Տ. Զարգարյանի խոսքով, «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի միացումը «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին» շատ ճիշտ որոշում էր, քանի որ խորհրդային միջավայրից եկած հասկացություն էր գրապալատը, իսկ միության փլուզումից հետո խորհրդային բազմաթիվ հանրապետություններում գրապալատները շատ արագ ձուլվել էին Ազգային գրադարանների հետ:
Բացի այդ, նա նշեց, որ երկու կառույցները կրկնում էին նույն գործառույթները:
Ազգային գրադարանի տնօրենն ասաց, որ այժմ գրապալատից բերված գրքերը վերականգնման փուլում en. «Այնուհետև այն կլինի փակ կառույց, ոչ մեկին չի սպասարկի, քանի որ սպասարկման հավաքածու չէ, պահ ենք տալիս հաջորդ սերունդներին»:
Խոսելով գրապալատի աշխատակիցների մասին, ասաց, որ ովքեր ցանկացել են, շարունակում են աշխատել Ազգային գրադարանում:
«Մոտ 32 մարդ շարունակում է աշխատել, 8-10 հոգի չցանկացան շարունակել աշխատել: Մեզ մոտ տեղափոխված աշխատակիցներն անում են նույն աշխատանքը, ինչ գրապալատում: Աշխատանքային փոփոխություն չի եղել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային գրապալատի միացումն Ազգային գրադարանին Տիգրան Զարգարյանը ճիշտ է համարում
- Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից-տառաստեղծները պարգևատրվել են
- Ազգային գրապալատում 30-ականներին լույս տեսած հոդվածներ են պահպանվել
- Ն.Զոհրաբյան. «Ազգային գրապալատը` ավերված Դրեզդեն »
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան