Յոկո Օնոն՝ Ջոն Լենոնի հայտնի «Imagin» երգի պաշտոնական համահեղինակ
ԱՄՆ Երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիան պաշտոնապես ճանաչել է Յոկո Օնոյին իր ամուսնու՝ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի հայտնի «Imagine» երգի համահեղինակ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Billboard-ը գրում է, որ երգի թողարկումից 40 տարի անց Յոկո Օնոյին հեմահեղինակ ճանաչելն անսպասելի հայտարարվել է Նյու Յորքում: Միջոցառման կազմակերպիչները ներկայացրել են Ջոն Լենոնի հին հարցազրույցի ձայնագրությունը Բի-Բի-Սի-ն, որտեղ նա խոստովանում է երգի ստեղծման գործում Յոկո Օնոյի ունեցած ներդրման մասին:
«Իրականում այն պետք է համարվի Լենոն-Օնոյի երգ, քանի որ դրանում շատ բան՝ լիրիկան և կոնցեպցիան, Յոկոյինն է: Բայց այդ օրերին ես մի քիչ ավելի եսասեր էի, և ինչ որ մեկը բաց է թողել նրա ներդրման մասին հիշատակումը»,- այդ ժամանակ ասել էր Լենոնը:
84-ամյա Յոկո Օնոն անձամբ ներկա է եղել միջոցառմանը որդու՝ Շոն Լենոնի հետ: