Մահացել է դերասան Ալեքսեյ Բատալովը
Մոսկվայում 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Ռիա նովոստիի հետ զրույցում դերասանի ընտանիքը հաստատել է, որ այս գիշեր մահացել է Ալեքսեյ Վլադիմիրովիչը:
Ավելի վաղ դերասանի կինն ասել էր, որ Բատալովը երկու ամիս գտնվել է հիվանդանցում՝ ոտքը երկու անգամ կոտրելու պատճառով: Ավելի ուշ նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն:
«Հեռանում են մարդիկ, ովքեր մեր կինոմատոգրաֆիայի փառքն են: Մեր կինոյի համար մեծ կորուստ է: Դերասան է, ով երբեք որևէ վատ դեր չի խաղացել»,- ասել է կինոռեժիսոր Վլադիմիր Բորտկոն:
Բատալովը ծնվել է 1928 թվականին: Խաղացել է ավելի քան 40 ֆիլմում: Նրա հայտնի դերերից է Գոշան՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում (1979 թ.):
Լավագույն դերերից են՝ Սաշա Ռումյանցև («Ռումյանցևի գործը», 1956 թվական), Բորիս («Թռչում են կռունկները», 1957 թվական), Գուրով («Շնիկով տիկինը», ըստ Անտոն Չեխովի, 1960 թվական), Գուսև («Տարվա ինը օրը», 1962 թվական)։ Որպես կինոռեժիսոր հայտնի է «Շինել» (1960 թվական), «Երեք հաստլիկներ» (1966 թվական), «Խաղամոլը» (1972 թվական) կինոնկարներով։