Նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կկրճատվի 27-ով, ծառայողական մեքենաներինը՝ 15-ով
Գործադիրը որոշումներ է ընդունել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Առաջին որոշմամբ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազ. ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով), ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:
Երկրորդ որոշմամբ ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 144,031.10 հազ. ՀՀ դրամ, որից առաջին կիսամյակում՝ 10,031.1 հազ. ՀՀ դրամը, 9 ամսում՝ 94,031.1 հազ. ՀՀ դրամը՝ որպես ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին