Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, պատճառը ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում կատարելու գործով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումն է:
«Ամերիկյան իշխանությունները կայացրեցին սխալ, կողմնակալ և օրենքի վրա չհիմնված որոշում: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեցինք, որ մեր դեսպանության առջև ծեծկռտուքը տեղի ունեցավ այն պատճառով, որ տեղի անվտանգության մարմինները չձեռնարկեցին համապատասխան միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ընկնում է ամերիկյան կողմի վրա: Ընդգծվել է, որ սովորաբար ամերիկյան կողմը ձեռնարկում է բոլոր անվտանգության միջոցառումները, արտերկրյա ղեկավարների այցի ժամանակ: Սակայն Թուրքիայի նախագահի այցի ժամանակ նման միջոցառումներ չէին ձեռնարկվել: Եվ, հետևաբար, Թուրքիայի քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցածին, պատասխանատվություն չեն կրում դեպքի համար:
Գործի առնչությամբ տեղի ունեցած հետաքննությունը որակվել է որպես կողմնակալ և ոչ անկախ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի ոստիկանությունը Էրդողանի 12 թիկնապահների ձերբակալության օրդեր է տվել
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան