Կարապետյանն ու Միլլերն այցելել են Ծարավ Աղբյուրում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն:
Ալեքսեյ Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման բարձրակարգ ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձևերով: Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը
- Ալեքսեյ Միլլեր. «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին