Fed Cup. Հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին
Թենիսի Հայաստանի հավաքականը Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունում երկրորդ պարտությունն է կրել: Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին:
ՀԱՕԿ-ից հայտնում են, այս մրցաշարում Հայաստանը ևս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ երրորդ խմբում:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով, մեր աղջիկները փորձի պակաս ունեն: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կարևորել է, որ հայ թենիսիստները գեյմերում պայքարել են և հեշտությամբ զրոներով չեն հանձնվել մրցակիցներին:
Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկության A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Հունաստանը: