Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում
Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիևում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձևում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր:
«Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։
Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։
Հարակից հրապարակումներ`
- Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում
- «Գրան Պրի»-ի խաղարկությունում հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի
- Ջրացատկորդ Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»
- Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Ուկրաինայում