Հյուսիս-հարավ. Չինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այդ հատվածում ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:
Վահան Մարտիրոսյանը նկատել է, որ շինարարական աշխատանքներում բավական առաջընթաց է գրանցվել թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:
Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ինժեներները նախարարին հայտնել են, որ արդեն պատրաստ ջրթող խողովակներից երկուսն առանց լաբորատոր վերահսկողության են կառուցվել, հիմա սխալը շտկվում է։ Վերցվել են նմուշները և կատարվելու է լաբորատոր հետազոտություն` ստուգելու համար դրանց որակական համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։
Նախարարությունից հայտնում են, որ Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խիստ վերահսկողությամբ իրականացնել ստուգումները, և թերություններ արձանագրելու դեպքում ճանապարհաշինական ընկերությանը պարտադրել վերացնել դրանք։
Նախարարը նշել է , որ բետոնապատումից առաջ պետք է հեռացվի և հետագա օգտագործման նպատակով պահեստավորվի ճանապարհի ամբողջ սևահողը: Գերմանիայից Հայաստան ժամանած ինժեներների առջև խնդիր է դրված այն շահագործել այնպես, որ անհրաժեշտ որակի բետոնե ծածկ ստանան: Նախարարը նշել է , որ ընկերությանն անհրաժեշտ է վերանայել ինժեներ- մասնագետների իր անձնակազմը, նկատելով, որ բետոնե շերտը դեռևս որակյալ չէ, և գերմանացի մասնագետները պետք է մնան այնքան ժամանակ, մինչև կստանան պահանջվող չափորոշիչներին համապատասխանող ճանապարհածածկ:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով նույնպես ուղեկցում էր նախարարին, վստահեցրել է, որ անձամբ կհետևի, որ չինական ընկերությունը արդարացնի իր վրա դրված պատասխանատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
- Զարիֆ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում համատեղ համագործակցություն ծավալել
- Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության, մեքենաների տեխզննման մասին
- Իսպանական ընկերությունը չարիք է «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործում. Հովիկ Աբրահամյան
- Կառավարությունը, հնարավոր է, վերանայի «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հարցը. ՀԺ
- Վարչապետը առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը
- «Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-1» հատվածում չգերազանցել արագությունը 100-110կմ/ժ-ը. ՊՈԱԿ-ի տնօրենի կոչը
- ՀՀ նախագահը ներկա է եղել «Հյուսիս-հարավ»-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի բացմանը
- ԱԺ-ն վավերացրեց «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության վարկային համաձայնագիրը
- «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության ծրագրի արդյունավետությունը ցածր է. Արամ Մանուկյան
- 150 մլն դոլարի վարկ` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի համար
- Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ Տրանշը
- Հյուսիս -Հարավ ճանապարհային միջանցք. Որքան ճանապարհն ուղիղ լինի, այնքան ՝ թանկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին