Բյուրականում վերաբացվեցին «աստղային դարպասները»
Բյուրականի աստղադիտարանի համար հունիսի 15-ը խորհրդանշական օր դարձավ, հենց այդ օրը վերաբացվեցին «աստղային դարպասները»:
«Գլխավոր մուտքի գեղարվեստական անվանման հեղինակը Վիկտոր Համբարձումյանն էր, և այս մուտքի վերաբացումը նաև հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին: Դարպասները, որոնք տասնյակ տարիներ փակ են եղել, կարելի է ասել տանում են դեպի երկինք, դեպի աստղեր, դեպի տիեզերք։ Երկար տարիներ գործում էր միայն հետնամուտքը, նախկինում մարդիկ գնում էին Բյուրական գյուղ, պտտվում և հետ էին գալիս, իսկ այս մուտքը մոտ է հիմնական ճանապարհին»,-բացման ժամանակ նշեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նա շեշտեց` սրանով նպատակ ունեն նաև ավելի գրավիչ դարձնել աստղադիտարանը զբոսաշրջիկների համար. «Գիտական տեսանկյունից առաջնահերթ լինելուց բացի, տուրիզմի համար այցեքարտ կարող է դառնալ աստղադիտարանը: Կարգի ենք բերել աստղադիտարանի մոտակա տարածքը, դրվել են ցուցանակներ: Շինարարական, կազմակերպչական աշխատանքները դեռ կշարունակվեն, որպեսզի աստղադիտարանի մուտքն ավելի ներկայանալի լինի»,-ասաց տնօրենը:
60 տարուց ավելի աստղադիտարանում աշխատող աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը հիշեց, թե ինչպես էր այս դարպասներով անցնում ու դառնում Վիկտոր Համբարձումյանի մեքենան. «Այսօր իսկապես պետք է կարողանանք գնահատել, այն ինչ-որ արվում է, շնորհակալ ենք, որ կրկին այս գեղեցիկ ճանապարհով ենք անցելու»:
Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերին՝ աստղաֆիզիկոսն ասաց, որ աստղադիտարանը զգում է նրանց կարիքը. «Ոչինչ չի կարող առաջ գնալ առանց երիտասարդների, մեր պետությունը պետք է ամեն ինչ անի նրանց երկրի ներսում պահելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյան. Տուրիստական ընկերություններն անտեսում են աստղադիտարանը
- Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
- Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենն՝ առաջիկա անելիքների մասին
- Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Բյուրականի աստղադիտարանը ՀՀ գիտության այցեքարտն է ամբողջ աշխարհում. Ռ. Մարտիրոսյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
- Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան