
Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից
Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ հունիսիս 1-ի դրությամբ, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:
«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Բանկը տրամադրում է առավելագույնը 17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը»,- տեղեկացնում են Բանկից։
Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով:
«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, բնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս Բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույներից են:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
- Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
- Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
- Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին