Լևոն Արոնյանը մոտ է Norway Chess–ում հաղթանակին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվում է Norway Chess գերհզոր մրցաշարը` տասը գրոսմեյստերների մասնակցությամբ: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ և եզրափակիչ տուրից առաջ կես միավորով գերազանցում է մոտակա մրցակցին:
8-րդ տուրի մյուս արդյունքները. Վաշյե-Լագրավ - Կրամնիկ` 0:1, Կարլսեն - Կարյակին` 1:0, Նակամուրա – Սո, Գիրի - Կարուանա` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5.5 միավոր, 2. Նակամուրա, 5, 3. Գիրի` 4.5, 4-5. Սո, Կրամնիկ` 4-ական, 6-9` Անանդ, Կարուանա, Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 3.5-ական, 10. Կարյակին` 3:
Հունիսի 16-ին կայանալիք եզրափակիչ տուրում միմյանց հետ կհանդիպեն` Սո – Արոնյան, Կրամնիկ –Գիրի, Կարյակին – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Նակամուրա, Անանդ – Կարլսեն:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին
- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը
- Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
- Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
- Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
- Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ
- Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը