Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում հունիսի 17-ին կազմակերպվելու է օդային փառատոն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանն ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:
«Փառատոնի նպատակներն են նման միջոցառումներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,-ասել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդ»-ի համերգն է, 20:00-ին՝ հայտնի «Nemra» ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի «DJ»-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան