Ալեքսեյ Միլլեր. «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է
«ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային և սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում են «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ, «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունելով «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վարչապետը բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Ընդգծելով, որ «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ: «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի շահագործման աշխատանքներին, բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքին, համատեղ մյուս ծրագրերին և երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և նոր ծրագրերով սերտացնելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին