Պավել Մանուկյանի և մյուսների գործը կքննվի Ավանի դատարանում
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Պավել Մանուկյանի և մյուսների դատական նիստը կկայանա ոչ թե Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր Ա. Գաբրիելյան/ վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Պավել Ռազմիկի Մանուկյանի և մյուսների՝ ՀՀ քրեական օրենքսգրքի 235 հոդ. 3-րդ մասով, 35-225 հոդ. 1-ին մաս, 219 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 218 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 238 հոդ. 4-րդ մասի 1,2 կետերով, 185 հոդ. 3-րդ մասի 1 կետով, 104 հոդ. 2-րդ մասի 1,2,3,11 կետերի և 177 հոդ. 3-րդ մասի 1,2 կետերի, դատական նիստ է նշանակվել 2017 թվականի հունիսի 21-ին, ժամը 12:30-ին՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 3 նիստերի դահլիճում, սակայն, հաշվի առնելով քննվող քրեական գործով ամբաստանյալների և տուժողների մեծաքանակությունը, նախագահող դատավոր Ա. Գաբրիելյանի որոշմամբ՝ դատական նիստը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ
- ՊՊԾ գնդի տարածքում սպանված Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել դատավարության մեկնարկից. armtimes.com
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի
- Եթե իմ դեմ գործը «Սասնա ծռեր»-ի գործից չանջատվի, ապա դատը տարիներ կտևի. Կարո Եղնուկյան
- Պավել Մանուկյանի և «Սասնա ծռերից» ևս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են, լրացվել
- Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»
- Վստահաբար ասում եմ՝ Պավել Մանուկյանի ոտքի կարճացման խնդիր չկա. Բժիշկ
- Պավել Մանուկյանը վիրահատվում է