«Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ
2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած և մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է:
Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը «Հայկական ժամանակ»-ին պատմել է, որ որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել:
«Ինքը ադրբեջանցիների հետ ծառայեց, եկավ տուն, ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն՝ գնամ երկու խոսք ասեմ, սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,-պատմել է ավագ ենթասպայի մայրը:
Տիկին Անահիտը պատմել է, որ որդին 23 տարի աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում:
Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա թերթի հետ զրույցում ասել է, որ քոլեջ է հաճախում, ասաց, որ մեծանա՝ ոստիկան է դառնալու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին