Օրերս Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան
«Մինչև հունիսի վերջ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան»,-այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն ու ավելացնում.«Նախատեսվում է, որ Հրաչյա Հարությունյանի վերադարձը կլինի առաջիկա օրերին՝ նախնական տվյալներով, հաջորդ շաբաթ»։
Նշվում է, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին արտահանձնմանը, ամբողջությամբ կատարվել են:
Ավելի վաղ Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է։
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
- Սաֆարյան. Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը. ՀԺ
- Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ՝ փոխանակում. «Փաստ»
- Հրաչյա Հարությունյանի Հայաստանին փոխանցելու համար ՀՀ-ն ՌԴ-ին 153 միլիոն դրամ է տվել. ՀԺ
- ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցը մոտենում է հանգուցալուծմանը. «Ժողովուրդ»
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
- «Անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները»
- Ուսումնասիրվում են Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու փաստաթղթերը. Ե. Թումանյանց
- Դատարանը որոշել է չերկարաձգել Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը
- Փորձաքննությունը հաստատել է տեղի ունեցած վթարում Հրաչյա Հարությունյանի մեղավորությունը
- Արա Աբրահամյանը` Հրաչյա Հարությունյանի գործի մասին. Ուզում ենք քննիչին փոխել
- Փաստաբան. Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը
- Լարիսա Ալավերդյան. Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը պետք է արվի օր առաջ