«Ժառանգության» համագումարը տեղի կունենա հունիսի 25-ին. Արմեն Մարտիրոսյան
««Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա հունիսի 25-ին»,- Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նշեց, որ համագումարի օրակարգն ամբողջովին հստակեցված է։ Մասնավորապես, կլսվի հին վարչության զեկույցը, այնուհետ կընտրվի նոր վարչություն։
Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել՝ ինչ փուլում են կուսակցության ընդլայնման, այլ կուսակցությունների հետ համագործակցության գործընթացները, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Նման հարցերի չեմ պատասխանում, միայն տեխնիկական հարցերի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք «Ժառանգությունից» բացի այլ քաղաքական ուժեր կմասնակցե՞ն համագումարին։ Մարտիրոսյանը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ «Դեռ ոչ մի բան չկա»։
Իսկ հնարավո՞ր է, որ համագումարին քննարկվի կուսակցության առաջնորդի փոփոխության հարցը, հետաքրքրվեցինք։ Քաղաքական գործիչը կրկին նույնն ասաց. «Նման հարցերի չեմ պատասխանում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգության» համագումարը տեղի կունենա հունիսի 24-ին կամ 25-ին. Արմեն Մարտիրոսյան
- Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիրներին հրավիրում է փոխգործակցության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան