Որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից. Արա Բաբլոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով գտնվում է Արցախի Հանրապետությունում, արձագանքել է երեկ շփման գծում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայողի զոհվելու դեպքին:
«Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետևանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի և Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն:
Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…
Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետևողականորեն համադրելով մեր ջանքերը։
Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։
Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հարակից հրապարակումներ`
- Իրենց մարտական դիրքում հակառակորդի կրակոցներից զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան