Բակո Սահակյան. Անպատիժ չեն մնալու
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին:
Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Արցախի նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան