ԱԳՆ խոսնակ. Հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա
«Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից: Զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայողներ»,-այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա ավելացրել է. «Բաքուն կրելու է հետագա զարգացումների պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
In a deliberate provocation #Azerbaijan|i armed gang killed 3 soldiers of @Karabakh_MoD Baku bears responsibility 4 further developments pic.twitter.com/EFFup9tXdz
— Tigran Balayan (@tbalayan) June 16, 2017
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Ասեկոսներին մի հավատացեք. Դավիթ Բաբայան
- Գիշերը շփման գծում կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյան
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին