Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
«Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը նորույթ չէ, այդպիսի մի հանրաքվե անցկացվել է նաև տարիներ առաջ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով, սակայն, անկախության հանրաքվեն և անկախությունը դեռևս նույնը չեն:
«Հանրաքվեն կապված է արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների հետ, և անգամ հաջողված հանրաքվեն դեռ չի նշանակում, թե կհռչակվի անկախ Քուրդիստան: Ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ սրված է: Քրդական տարբեր կուսակցությունները լուրջ տարաձայնություններ ունեն՝ հատկապես հանրաքվեի անցկացման հարցում: Եթե բարզանիականները գտնում են, որ սա առավել քան հարմար պահ է, ապա քրդական շատ որոշ կազմակերպություններ հանրաքվեի անցկացման պահն աննպատակահարմար են գտնում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:
Բանախոսի համոզմամբ, Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա, մասնավորապես էկզիստենցիալ սպառնալիք կդառնա Թուրքիայի համար: Իսկ Թուրքիայի քրդական բնակչությունը, կամա թե ակամա, կներգրավվի հանրաքվեի նախընթաց և հետընթաց գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
- Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը Սիրիայի քրդերի հետ կապված թուրքամետ հայտարարություններ է անում. արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին