Լոնդոնում հրդեհից տուժածներին բնակարաններ կհատկացվեն
Մեծ Բրիտանիան Լոնդոնում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար հինգ մլն ֆունտ ստեռլինգ է հատկացրել: Վարչապետ Թերեզա Մեյի հայտարարության մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն:
Կառավարությունը մշակել է աջակցության ցուցաբերման ժամանակացույց, ըստ որի, առանց տանիքի մնացած մարդկանց պետք է բնակարանով ապահովել 3 շաբաթվա ընթացքում: Մինչ այդ նրանք կապրեն հյուրանոցում: Կեցության բոլոր ծախսերը կհոգա պետությունը:
Հիշեցնենք, որ Grenfell Tower կոչվող բազմաբնակարան բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական հայտարարությունների, 30 մարդ է զոհվել: Երեկվանից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները պահանջում են հրապարակել զոհվածների ճիշտ թիվը: Ոչ պաշտոնական տվյալներով, հրդեհի հետևանքով զոհվել է 70 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնցիները Grenfell Tower-ում հրդեհի զոհերի թվի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն են պահանջում
- Լոնդոնում հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
- Հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը խոստացել է անվճար կերակրել Լոնդոնի հրդեհից տուժածներին
- Մեյը խորհրդակցություն կգումարի Լոնդոնի հրդեհի կապակցությամբ
- Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան