Երևանում, հնարավոր է, շուտով ճոպանուղի կառուցվի. «Հրապարակ»
Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի, նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախևառաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաև զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։
«Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։ Չի բացառվում՝ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, և արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր ևս կառուցվեն»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա