Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարության առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար։
«Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետ, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում։ Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը։ Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել, նա կդառնա կադրերի բաժնի վարիչ, կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա