Հարուցվել են քրեական գործեր՝ ազգային մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունների դեպքերի առթիվ
Առաջին և երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ. Հայտնում են քննչական կոմիտեից:
16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու բեկորային վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով։
17.06.2017թ.՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին