Պատանի ձյուդոիստները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը հունիսի 18-28-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում: Պատանի ձյուդոիստները պատրաստվում են հունիսի 30-ից հուլիսի 2-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ Oլիմպավանում կմարզվի 13 ձյուդոիստ, սակայն աշխարհամասի առաջնությանը կմասնակցի նրանցից միայն ինը` Յուրի Իսրայելյանը, Երվանդ Ներսիսյանը (երկուսն էլ` 50 կգ քաշային կարգ), Սևակ Սարգսյանը, Դավիթ Նիկողոսյանը (երկուսն էլ` 55 կգ), Տիգրան Յաղուբյանը (60 կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գեւորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) և մեկ աղջիկ` Նունե Նազարյանը (48 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետը մարզչական սեմինար է անցկացնում Հայաստանում
- Հայ ձյուդոիստներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել
- Ձյուդոյի ՀՀ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայում
- Հայ ձյուդոյիստները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը