Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» մրցաշարը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, բազմաթիվ շախմատային մեկնաբանների և վերլուծաբանների կարծիքով «Norway Chess»-ը շախմատի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարերից էր, իսկ որոշ մեկնաբաններ նշում են, որ այն, հավանաբար, ուժեղագույնն է:
Մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից և Հիկարու Նակամուրայից:
Արոնյանը մրցաշարն անցել է առանց պարտության: Նա ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդից բարձրացել է 4-րդ հորիզոնական:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը մոտ է Norway Chess–ում հաղթանակին
- Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին
- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը
- Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
- Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
- Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
- Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ
- Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը