Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյան
Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է եղել իրավիճակը սահմանին գիշերվա ընթացքում։
Ճշտող հարցին՝ կրակոցներն արձանագրվել են գիշե՞րվա ընթացքում, թե այսօր առավոտյան, Սենոր Հասրաթյանը, այյլ մանրամասներ չներկայացրեց։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին