Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության գործով 31 մարդու մահապատժի կենթարկեն
Կահիրեի քրեական դատարանը երկրի գլխավոր մուֆտիին է ուղարկել գլխավոր դատախազի սպանության գործով 31 մեղադրյալի մահապատժի ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Եգիպտոսում գործող օրենքի համաձայն, մահապատժի վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի մուֆտիի կողմից: Վերջնական վճիռը կհրապարակվի հուլիսի 22-ին:
2015-ին երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի սպանության գործով 67 մարդ է անցել: Նրանք մեղադրվում են սպանության նախապատրաստաման, իրականացման, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի անօրինական պահելու մեջ: Դատախազը սպանվել է մեքենայի պայթեցման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում