Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հայ մարզիկը առավելության է հասել սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Այսօր պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով
- Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան