Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ասեկոսներին մի հավատացեք. Դավիթ Բաբայան
- Իրենց մարտական դիրքում հակառակորդի կրակոցներից զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Գիշերը շփման գծում կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյան
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին