Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
«Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակը միջին ծանրության է, կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
«Զինծառայողը գանգուղեղային վնասվածք ունի: Հետազոտությունից հետո բժիշկները որոշել են կոնսերվատիվ բուժում իրականացնել, որից հետո միայն վիրահատել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Եթե արյան հեմատոմայի ծավալը մեծանա, անպայման կվիրահատեն»,- նշեց Կամավոր Խաչատրյանը` հավելելով, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է, նրա հետ խոսել է, հիշում է կատարվածը:
Մյուս զինծառայողը, որը տեղափոխվել է «Մալայան» ակնաբուժական կենտրոն, ստացել է աչքերի այրվածք. «Այս պահին չենք կարող աչքերի վիճակը գնահատել, բուժումն ավարտելուց հետո կհասկանանք՝ տեսողության հետ կապված ինչպիսի խնդիրներ կան»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարուցվել են քրեական գործեր՝ ազգային մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունների դեպքերի առթիվ
- Իրավիճակի սրմանն ուղղված նոր քայլերը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետած հերթական մարտահրավերն է. ՀՀ ԱԳՆ
- Բակո Սահակյան. Անպատիժ չեն մնալու
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
- Այսօր զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է
- ՊԲ-ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Ասեկոսներին մի հավատացեք. Դավիթ Բաբայան
- Իրենց մարտական դիրքում հակառակորդի կրակոցներից զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Գիշերը շփման գծում կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդը շարունակում է հրաձգային զենքերից խախտել հրադադարի ռեժիմը. Սենոր Հասրաթյան
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին