Լռության օր է
Վաղը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Այսօր օրենքով որևէ քարոզչություն արգելված է:
Այսպես. Արագածոտնում համայնքպաետ են ընտրելու երկու գյուղում՝ Մեծաձորում ու Սաղմասովանում: Մեծաձորում ՀՀԿ-ական գյուղապետը մրցակից չունի: Նրա հետ առաջադրված միակ թեկնածուն գյուղի դպրոցի պահակն էր, ով ինքնաբացարկ է հայտնել:
Սաղմոսավանում գյուղապետի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու, նրանցից մեկին սատարում է ՀՀԿ-ն:
Արարատի մարզի Սուրենավան համայնքը ղեկավարելու համար կպայքարեն ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գործիչները: ԲՀԿ-ականին կուսակցությունը չի սատարում:
Արմավիրի Տարոնիկ գյուղում երեք թեկնածու կա, բոլորն էլ՝ անկուսակցական: Վերընտրվելու համար պայքարում է նաև գործող գյուղապետը:
Կոտայքի Նոր Հաճըն համայնքում առաջադրված չորս թեկնածուներից մնացել են երկուսը: Նրանք անկուսակցական են, ինքնաառջադրված: Այստեղ էլ համայնքի ղեկավարը կփորձի վերընտրվել:
Պռոշյանում գործող ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը անկուսակցական կին է:
Շիրակի մարզի Բայանդուր և Կարմրաքար համայնքներում բնակիչներն ընտրելու հնարավորություն չեն ունենա: Երկուսում էլ միակ թեկնածուները գործող ՀՀԿ-ական գյուղապետերն են:
Շիրակի մարզի Հովիտ գյուղում ՀՀԿ-ական համայնքապետի միակ մրցակիցը ՀՀԿ-ական հողագործն է:
Ընդհանուր առմամաբ, ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու:
Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները