ՃՈ. Վարելու ընթացքում ծխելն արձանագրվելու է, բայց ոչ տեսախցիկների միջոցով
Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները /չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն/:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն hամապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են:
«Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով»,-հայտնում են ՃՈ-ից: