Լոնդոնցիները Grenfell Tower-ում հրդեհի զոհերի թվի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն են պահանջում
Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում հրդեհից հետո հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անում: Քաղաքային փողոցներով երթն ավարտվել է շրջանային խորհրդի շենքի վրա հարձակման փորձով: Վեստի.ռու կայքի հաղորդմամբ, ցուցարարները պահանջում են ճիշտ տեղեկատվություն, թե քանի մարդ է զոհվել Grenfell Tower աշտարակում հրդեհի ժամանակ:
Մարդիկ վստահ են, որ իշխանությունները մտադրված թաքցնում են տեղի ունեցածի իրական մասշտաբները: Sky News հայտնել է, որ զոհերի թիվն արդեն հասել է 70-ի: Ոստիկանության հաղորդած տվյալներով, զոհերի թիվը երկու անգամ քիչ է:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Լոնդոնի Grenfell Tower 27 հարկանի շենքում հրդեհ էր բռնկվել:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
- Թերեզա Մեյն այցելել է հրդեհի վայր
- Հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը խոստացել է անվճար կերակրել Լոնդոնի հրդեհից տուժածներին
- Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան