Երիտասարդ ծանրորդները մեկնեցին Տոկիո
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր մեկնել է Տոկիո՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, մեր թիմի կազմում հանդես կգա երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ) և չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, որը կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):
Աշխարհի առաջնությունն արդեն մեկնարկել է, կշարունակվի մինչև հունիսի 23-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան