Հեծանվասպորտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականն առաջիկա կարևորագույն մրցաշարերին կպատրաստվի նոր մարզչի ղեկավարությամբ։ ՀԱՕԿ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը։
Ավելի վաղ այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն հեռացել էր Արմեն Գյոզալյանը։
Հայ հեծանվորդները հուլիսի 18-23-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում հանդես կգան հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում, որից հետո կմեկնեն Կոտ դՙԻվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին։
Իսկ այսօր մեր մարզիկները մեկնարկել են հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում։