Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել հայտնի « Foreign Policy» հանդեսին, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի մասին. Տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը:
«Իրաքի վարչապետին ասել եմ, որ հանրաքվեի անցկացումը Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդի օրինական իրավունքն է: Մենք ցանկանում ենք, որ հանրաքվեից հետո ի հայտ եկած արդյունքի վերաբերյալ խաղաղ բանակցություններ անցկացնենք»,- ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ասել է Բարզանին:
Վերջինս՝ շեշտել է, որ տեղի ունենալիք հանրաքվեն վեր է դասվելու ինքնավարության բոլոր քաղաքական ուժերի և կուսակցությունների միջև առկա անհամաձայնություններից:
Անդրադառնալով հանրավքեի հետաձգման մասին խոսակցություններին՝ Բարզանին շեշտել է. «Ավելի վաղ մի քանի անգամ ցանկացել էինք անկախության հանրաքվե անցկացնել, սակայն այդ պահին իրավիճակը հարմար չէր: Այն չէր բխում Իրաքի քրդական ինքնավար շրջանի ժողովրդի շահերից: Այն կարող էր վատ հետևանքներ ունենալ ժողովրդի ապագայի համար: Այդ իսկ պատճառով հանրաքվեի համար ամենահամապատասխան ժամանակը հիմա է: Այն չի հետաձգվելու»,-եզրափակել է Բարզանին:
Անկախության հանրաքվեի անցկացումը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ դա Թուրքիայի կողմից կդիտարկվի որպես Իրաքի տարածաքային ամբողջականության խախտում: Բացի դրանից նշել է, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը , ոչ մեկին ձեռնտու չէ հանրաքվեի կայացումը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
- Իրաքյան Քրդստանը շահագրգռված է առավել ակտիվ համագործակցել Հայաստանի հետ առողջապահության ոլորտում
- Իրաքյան Քրդստանը մտադիր չէ մոտ ժամանակներս անկախության հանրաքվե անցկացնել
- Քերի. Իրաքյան Քրդստանի անկախության ճանաչման ժամանակը դեռ չի եկել
- Մասուդ Բարզանիի PR քայլն է՞ր, թե՞ Իրաքյան Քրդստանը կհռչակի իր անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան