Ֆոտիու Ֆոտիս. Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում
«Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաև ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում»,- այս մասին Երևանում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:
Նա այսօր Սփյուռքի նախարարությունում մասնակցել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ֆոտիու Ֆոտիսը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը պատմական և մշակութային կապեր ունեն:
«Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու, համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաև Կիպրոսի Նախագահի և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար»,-ասել է նա, ապա հույս հայտնել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաև Հունաստանի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան