17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա
Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում պատանի հայ պատանի շախմատիստները հիանալի հաջողությունների են հասել:
«Հայկը Մարտիրոսյան, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արման Միքայելյանը լրացրեցին գրոսմայստերի նորմը: Նման երիտասարդ տարիքում այդ նորմը լրացնելը բավականին մեծ հաջողություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
Արդեն հոկտեմբերին Հայկը Մարտիրոսյանին կշնորհվի գորսմասյետրի բարձրագույն տիտղոս:
«Սա շատ բարձր նվաճում է, Հայկը 17 տարեկան է ընդամենը: Հայաստանի պատմության մեջ նա կլինի երկրորդը: Իրենից վաղ տարիքում միայն Սամվել Տեր-Սահակյանն է այդ տւտղոսին արժանացել՝ 15 տարեկանում»,-ասաց նա:
Մ. Անդրիասյանն ասաց, Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշարում չորս պատանի շախմատիստներ հասել են նման բարձր նվաճման:
«Երբ առաջին խաղը լավ եմ խաղում, մրցաշարն ինձ համար շատ լավ արդյունքով է վերջանում»,-ասաց Հայկը, ավելացնելով, որ խաղերի ընթացքում վստահ է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը
- Հրանտ Մելքումյանը շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
- Հրանտ Մելքումյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
- Հրանտ Մելքումյանը կես միավորով հետ է մնում շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարից
- Մինսկում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը
- «Աշխարհի պատանի աստղեր». Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը կիսում են 1-2-րդ հորիզոնականները
- Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղին
- Արամ Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում